|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը համոզված է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված զարգացումներին, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գլխավոր քարտուղարը համոզված է, որ համապարփակ և կայուն կարգավորման կարելի է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։ Նման կարգավորումը թույլ կտա վերականգնել տարածաշրջանի կայունությունն ու վստահությունը, ինչպես նաև ապահովել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց Ժան Արնոն պատրաստ է աջակցել կողմերին և միջնորդներին՝ տարաձայնությունների երկարաժամկետ լուծում գտնելու հարցում։