կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 11:33
Տարածաշրջան

Թուրքիայում 20-րդ դարի հայ ամենաազդեցիկ գործարարներից մեկի շենքը մասնակի փլուզվել է

Թուրքիայում 20-րդ դարի հայ ամենաազդեցիկ գործարարներից մեկի շենքը մասնակի փլուզվել է

20-րդ դարի Թուրքիայի Հանրապետության` ազգությամբ հայ ամենաազդեցիկ գործարարներից մեկի շենքը մասնակի փլուզվել է:

Ըստ hurriyet.com.tr կայքի` Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Հուսեյնաղա շրջանի Քյուչյուք Բայրամ թաղամասում 2001թ. մահացած հայ գործարար Մաթիլդ Մանուկյանին պատկանող շենքի պատերից մի հատված փլուզվել է: Փլուզման հետևանքով մարդ չի տուժել: Ականատեսներից մեկը պատմում է, որ շենքից առաջ էլ էին քարեր թափվել:

Մաթիլդ Մանուկյանը շենքը գնելուց հետո այն չի օգտագործել, մոտ 80-90 տարվա շենք է:

Թուրքիայի ամենահայտնի գործարարներից Մաթիլդ Մանուկյանը սերում էր պոլսահայ ազնվական ընտանիքից: Նրան անվանում էին «հասարակաց տների թագուհի»: 5 տարի եղել է ամենախոշոր հարկատուն, ինչի շնորհիվ էլ ստացել է մի շարք մրցանակներ: Տարեկան եկամուտը կազմել էր 4 մլն դոլար: «Հարկերի չեմպիոնն» ուներ 70 բիզնես կենտրոն, 500 բնակարան, 200 բնակարան Յալովայում քաղաքում, հինգ աստղանի 3  հյուրանոց Անթալիայում և Ալանիայում, 10 առանձնատուն Հյուսիսային Կիպրոսում, գործարան Ստամբուլում, 18 մ երկարությամբ զբոսանավ և այլն։ Զբաղվում էր բարեգործությամբ` նվիրատվություններ անելով պոլսահայ համայնքին: Կար տարածված կարծիք, որ հասարակաց տներում պահում էր միայն թուրք կանանց` դրանով ցանկանալով նվաստացնել թուրքերին: