Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների 11-րդ վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել 6 հայ. հայտնում է yerkramas.org-ը:
Այսպես` «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը 26-րդ հորիզոնականում է։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 0,5 մլրդ-ով և կազմում է 4,3 մլրդ դոլար։
Ցուցակում հայտնված գործարարների թվում է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը: 1 տարում նրա կարողությունն ավելացել է 0,2 մլրդ-ով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։
«Ռեսո Գրուպ»-ի 45-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը 1, 1 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը։
Նրա եղբայրը` «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Սերգեյ Սարկիսովը նույն կարողությամբ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։
«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը 124-րդ հորիզոնականում է։ Նրա կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 0,35 մլրդ-ով՝ կազմելով 0,85 մլրդ դոլար։
Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահ` 43-ամյա Ալբերտ Ավդոլյանը 133-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 0,75 մլրդ կարողությամբ։
Իսկ ցուցակը, ինչպես նախորդ տարի, գլխավորում է Газпроминвестхолдинг-ի գլխավոր տնօրեն Ալիշեր Ուսմանովը։