|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է: Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ: Տավուշցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ գործարանը մինչև 2000 աշխատող կարող է ունենալ: Մեր հայրենակիցը ցանկանում է արտադրամասը հիմնել Բերդ քաղաքում, սակայն մինչ այժմ նա չի կարողացել արտադրամասի համար տարածք գտնել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ թեմայով խոսել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: