Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Արդարություն և զարգացում կուսակցության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած զարգացումներին:
Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունվարի 29-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին, Էրդողանը նշեց, որ նրանք շարունակում են պահանջել՝ բացել արխիվները, իսկ Ֆրանսիայի նախագահը գաղափար չունի թե ինչպես են նմանատիպ գործերը ընթանում և մեղադրեց Ֆրանսիային 5 մլն ալժիրցու կոտորելու մեջ. ըստ Yerkir.am-ի՝ նշում է aydinlik.com.tr կայքը:
«Ալժիր կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբբունն ինձ ասաց, որ Ֆրանսիան այնտես 5 մլն մարդ է կոտորել: Մենք պահանջում ենք բացել արխիվները: Այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չգիտի թե ինչպես են այդ գործերը ընթանում, նրան պետք է բացատրենք դա», - հայտարարել է Էրդողանը:
Ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքին» և նշել, որ թեև Թուրքիան դեմ չէ երկու պետություն ստեղծելու տարբերակին, այնուամենայնիվ երբեք չի ճանաչի և ընդունի Պաղեստինը ոչնչացնող և Երուսաղեմը հափշտակող այդ գործարքը: