|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԼՂ հակամարտությանվերաբերյալ ընդունված բոլոր միջազգային բանաձևերում և փաստաթղթերում, առաջին հերթին` ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերում, պահանջվում է, որպեսզի հայկական զորքերը անհապաղ դուրս բերվեն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիայում արած այն հայտարարությունները, որ Ադրբեջանը նույնպես պետք է գնա զիջումների, իսկ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար. հայտնում է Haqqin.az-ը:
Ըստ նրա` բոլոր փաստաթղթերում խոսքը գնում է ոչ թե «ժողովրդի», այլ ծագմամբ հայ և ադրբեջանցի բնակչության մասին:
Աբդուլաևան նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ հակամարտության կարգավորումը նոր խթան կհաղորդի Հայաատանի անկախությանը և, առաջին հերթին, նոր իրավիճակ կստեղծի, որը մեծ տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի բնակչության համար: