Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լավրովը մեղադրել է Հայաստանին դեպի Արևմուտք գնալու համար, իսկ հետո խոստացել, որ պատասխան կլինի»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը դիմել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին և խնդրել արձագանքել։
Մինչ այդ Միլլերին հարց են ուղղել Մոլդովայի մասին.
«Ռուսաստանը սաստկացրել է իր հռետորաբանությունը Մոլդովայի դեմ՝ ասելով, որ Արևմուտքը փորձում է ստանձնել Մոլդովայի ղեկավարությունը: Լավրովին արձագանք ունե՞ք»։
Ի պատասխան պետքարտուղարության խոսնակը նշել է՝ դա ակնհայտորեն ճիշտ չէ:
«Ես չեմ պատրաստվում ուղղակիորեն պատասխանել այդ հարցին, թեև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով։ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ձեռնարկել գործողություններ հարևանների դեմ»,-ասել է Միլլերը։