Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցավալի է, որ օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հերթական անգամ մի շարք հայտարարություններ արեց, որոնք հակասում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ջանքերին»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ըստ թշնամի երկրի ԱԳՆ խոսնակի, կեղծ են Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Այդ հարցում զուգահեռներ և համեմատություններ անցկացնելու փորձերը Ադրբեջանի և Հայաստանի Սահմանադրության միջև անընդունելի են»,- նշել է նա։
Նշենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել էր. «Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այսօրվա Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս 46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն կա: Դա մեզ, իհարկե, անհանգստացնում է, դա իհարկե պրոբլեմ է: Մենք հիմա այդ պրոբլեմի համար, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞»։