Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյը Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC)` երեկ Վաշինգտոնում մեկնարկած ամենամյա ժողովի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«AIPAC-ի ամենամյա ժողովներին մասնակցող որոշ երկրների առաջնորդների` Իսրայելում իրենց դեսպանությունները Երուսաղեմ տեղափոխելու անպատասխանատու որոշումը մեզ անհանգստացնում է: Դեսպանությունների տեղափոխումը Երուսաղեմ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը մերժում են Իսրայելի կողմից Երուսաղեմի բռնակցումը: ՄԱԿ-ը բազմիցս նշել է, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի տարածքում գտնվող անկախ, ինքնիշխան մարմին է»,- նրա խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
AIPAC-ը համարվում է հրեական լոբբիի խոշորագույն միջոցառումը, որին մասնակցում են ինչպես ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները, այլև մի շարք երկրների ղեկավարներ: Հաղորդվում է, որ ժողովի գլխավոր քննարկման առարկան Երուսաղեմի և Գոլանի բարձունքների հարցն է լինելու: