կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 16:43
Իրավական

Քոչարյանը մասնակցում է դատական նիստին, հնարավոր է` ելույթ ունենա այսօր

Քոչարյանը մասնակցում է դատական նիստին, հնարավոր է` ելույթ ունենա այսօր

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը մասնակցում է այս նիստին։

Փաստաբանը հույս հայտնեց, որ  Վերաքննիչ դատարանում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բողոքը կքննվի օբյեկտիվորեն: «Այդ հույսը կա»,- ընդգծեց նա՝ բացառելով, որ այսօր կավարտվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։

Ալումյանը նշեց, որ բողոքի ամբողջական ներկայացումից հետո, եթե ժամանակ մնա, հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահն այսօր ելույթ ունենա: «Եթե` ոչ, ապա հաջորդ նիստին»,- ամփոփեց նա: