Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին, պատասխանեց. «Ես՞, ոչ»: Հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցելու, պատասխանեց. «Որովհետև ովքեր որ ելույթ են ունենում, նրանք են մասնակցում»: «Այսինքն` Ազատության հրապարակ չե՞ք գնալու»,-հետաքրքրվեցինք: Ի պատասխան` փորձեց սրբագրել նախորդ խոսքը. «Կարող է և գնամ, էս պահին չեմ կարող ասել»:
ԲՀԿ-ական պատգամավորը չգիտի՝ այդ օրը իշխանափոխության պահանջ կլինի՞, թե՞ ոչ: Ասում է՝ «օրակարգը եռյակով են քննարկում»:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Արագած Ախոյանը, նշեց, որ Հայաստանում չի գտնվում ներկա պահին, և հանրահավաքին մասնակցության հարցը կորոշվի այն ժամանակ, երբ վերադառնա Հայաստան: «Կգամ, խմբակցությունով կորոշվեն այդ հարցերը, չէ՞ որ դրանք կոլեգիալ որոշումներ են»,- ասաց նա:
Ստացվում է՝ ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրում երկու ուժի հետ, բայց դեռ պետք է քննարկման դնեն՝ բացի ելույթ ունեցողներից, մյուսները հանրահավաքին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ: