|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդմիջեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը մինչև 16։00։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ հեռավար մասնակցում է մարտի 14-15-ին տեղի ունեցող՝ ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստերի աշխատանքներին։ Պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց Արմեն Գևորգյանի դիմումը, որով կրկին հիշեցրել է դատարանին ԵԽԽՎ նիստերի մասին և խնդրել հետաձգել այսօրվա դատական նիստը։ Նիստերի միջև կա ընդամենը մեկ ժամ ընդմիջում, որի ընթացքում, ըստ Դանիբեկյանի, Արմեն Գևորգյանը պետք է հասցնի գալ դատարան։
ԵԽԽՎ նիստերի մասին Գևորգյանն ու իր պաշտպանը տեղեկացրել են դատարանին դեռևս մարտի 1-ին, ներկայացրել բոլոր պարզաբանումները և միջնորդել թույլ տալ Գևորգյանին՝ բացակայել ՀՀ տարածքից նիստին մասնակցելու նպատակով։ Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։