Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տունը որոշել է իր ներկայացուցիչներին չուղարկել ելույթ ունենալու CNN հեռուստաալիքի եթերում: Հեռուստաալիքին լիակատար բոյկոտ չի հայտարարվել, բայց վարչակազմի աշխատակիցները չեն հայտնվի նրա ստուդիայում: Այդ մասին հայտնել է Politiko հանդեսը: «Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ, մեր կարծիքով, իմաստ ունի առաջ տանել մեր օրակարգը»,-հայտարարել են Սպիտակ տանը, նշելով, որ CNN-ը նման հարթակ չէ:
Politiko-ն նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը: Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել է այն ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից: Սակայն նա հայտարարել է, որ մտադիր չէ «համագործակցել այնպիսի մարդկանց հետ, որոնք որևէ բան ճիշտ ընկալելու ցանկություն չունեն»:
Վերջին անգամ Քոնուեյը CNN-ի եթերում ելույթ է ունեցել հունվարի 8-ին: Այնուհետև նա հեռուստաալիքում հայտնվել է միայն այն միջադեպից հետո, որը պատահել է այն ժամանակ դեռևս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսում, երբ նա հրաժարվեց պատասխանել CNN-ի լրագրող Ջիմ Աքոստայի հարցերին: «Ձեր կազմակերպությունն ահավոր է: Ես չեմ պատրաստվում ձեզ հարց տալու հնարավորություն ընձեռել»,-այն ժամանակ հայտարարել էր Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: