|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի տնտեսության նախարար Գեորգի Կոբուլիան հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել. հայտնում է apsny.ge-ն:
Նա հայտնել է լրագրողներին, որ երբ բանակցություններն ավարտվեն, գերատեսչությունը կտեղեկացնի հասարակությանը համաձայնագրի որոշ մանրամասների մասին:
«Մենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների փուլում ենք: Երբ այդ գործընթացն ավարտվի, մենք կհայտնենք հանրությանը այն, ինչը կարող ենք: Սակայն բնական է, որ կան տարրեր, որոնք գաղտնի են` պայմանագրի պայմանների համաձայն»,- ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան: