|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացրեց, որ դեռեւս որեւէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ` դրա մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» 80%-ից 100% հասցնելու համար։
Նախարարը հայտարարեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում 20 տոկոս բաժնետոմսերը տալ-չտալու հարցի վերաբերյալ: Պարզվում է` բանակցությունների սեղանին դրված են այլ հարցեր եւս: Ըստ նախարարի` մինչեւ ամսվա վերջը բանակցությունները կավարտվեն:
Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին». հետո այլեւս ոչինչ չենք ունենալու, եւ ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Խնդիրն այդպես չի դրված` որ ինչ ուզենան, անեն: Բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատեւ ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»: