|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանում ժամեր առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել. կացնով զինված մի տղամարդ մտել է VTB բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ:
Yerkir.am-ին ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ժամը 13.50-ի շրջանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կացնով մի տղամարդ է մտել բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։ Նրան բերման են ենթարկել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։