|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ տեղեկացրել էինք, որ «Հաղթանակ» կամրջի տակ այրվող ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված` Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի կիսաայրված դին` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վ. Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 14.00-ին, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետևի նստատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մաս և հրկիզել այն: