|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Փաստինֆոն» հայտնում է. «Կնոջը ծեծելուց և նրանից շորթմամբ պահանջված գումար ստանալուց հետո 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Մալաթիայի բնակիչ Արթուրը ոչ միայն ծեծել է կնոջը, այլ նաև՝ գումարներ պահանջել: Մասնավորապես, կինն ահազանգել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենից գումար է պահանջել՝ սպառնալով սպանել, ինչպես նաև՝ վաճառել կնոջը պատկանող գույքը:
Սպառնալիքների ներքո կինը նրան տվել է մի քանի տասնյակ հազար դրամ, սակայն ամուսինն այսքանով չի բավարարվել և պահանջել է 5000 ԱՄՆ դոլար՝ վերջնաժամկետ նշանակելով հոկտեմբերի 15-ը՝ սպառնալով, որ գումարը չստանալու դեպքում կացնով կգլխատի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: