Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:
Այսօր՝ յունւարի 29-ին, Արամի մահւան 100-ամեակի առիթով, «Alikonline»-ըեւ «Yerkir»-ն այն հրապարակում են առաջին անգամ:
Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ...
ՎԱՐԱՆԴ
Իբրեւ Մովսէսը ճեղքած
Կարմիր ծովը մեր արեան,
Արամ,
Տարիր ցեղը մեր
Դէպ կատարը
Յաղթութեան...
Երկու ձեռներ,
Երկու զէնք...
Պարիսպից դէն՝
Երեւան-.
Արա՛մ,
Պահիր տեղը մեր,
Վերջին վայրը՝
Յաղթութեան:
* * *
...Եռամեծար սխրանքով
Պատանի դեռ թխադէմ,
Դրօշդ նախ բարձրացաւ
Ցարական բիրտ ուժի դէմ,
Որը փորձեց տիրանալ Գանձարանին մեր հոգու,
Արժէքներին, որ դարեր
Տքնանքներով արարւել,
Ստեղծել էր ազգդ վսեմ,
Իբր սրբութիւն անկործան
եւ ճառագայթսրբազան...
.................................................... Տանել կուզէր ցարը նենգ:
Երկրորդ սխրանքդ եղաւ
Օսմանեան բիրտ դեւի դէմ ,
Երբ ոճրագար բռնութեամբ
Փորձեց խախտել ցեղի մեր
Կաղնու սլացքը դէպի
Ազատութեան ջինջ կամար,
Սրածելով հազարներ,
Միլիոններ ո՜ւ...
Դեռ անդին՝
Կոտորելով մինչ վերջին
Արու մանուկը ժառանգ:
Արա՛մ,
Դու ա՜յդ քաոսում,
Դարբնեցիր... պատերազմ՝
Վասպուրական նահանգի
Գոյամարտը սխրական,
եւ փրկելով հայութեան
վէս պատիւը արիական,
Առաջին հեղ
Մեր ցեղի ազատութիւնը խիստ թանկ,
Խարսխեցիր հայ հողին՝
Նշատախտակ իբրեւ լայն:
Իսկ երբ հասաւ լինելու-
չլինելու հուսկ վայրկեան,
Կռանեցիրդու երրորդ տեսլականդ իրական-.
Ամբառնումի մէջ ահա՛,
Յետ-հարւածի մէջ անահ,
Խիզախումով քո անվախ
Պոկւեց շղթան 6-դարեայ,
Ժողովուրդը քո դարձաւ մահւան վիհից անյատակ,
Իսկ Հայաստանն էլ դարձաւ ազատ երկիր եւ անկախ,
Արա՛մ,
ազգդ քեզ կոչեց'
ԱՌԱՋՆՈՐԴ եւ ՂԵԿԱՎԱՐ,
Սրբազան կիրքդ յորդաց
Կազմակերպչի տաղանդով.
Իբրեւ Մովսէս ճեղքեցիր
Կարմիր ծովը մեր արեան,
Բայց ինչ որ տեղ տեսլացար՝
Նազովրեցու հաւատքով ...
...Գաւազանը, որով դու
Ճեղքեցիր ծովը արեան,
Մի շփոթում շորթեց թոփալը Յակօ,
Այո՛, Յակօ,
Որ հեռու չէր Յուդայից,
Եւ քանի որ կաղ էր ոչ թէ միայն ոտքով, այլ՝ խելքով-.
Թուրքից առած արծաթով,
Մօտեցաւ քո պատշգամբին,
Որ իբրեւ թէ մուրացկան ,
Խառնւած քեզ ականջ դնող մեծաքանակ զանգւածին,
Յարմար պահի ձեռնառումբ նետի քո բաց ամբիոնին
եւ քեզ մոխրի վերածի:
Ինչպէս Յիսուսը, Արամ
ունէր զոհեալ յետնորդներ,
հանց սուրբ Սարգիս եւ կամ սուրբ Գէորգ'
քաջն զօրավար -.
Երբ որ Յակօն է՛լ փորձեց նետել նռնակը դժխեմ,
Գէորգ համհարզդ, Արա՛մ, փշրեց գանգը Յուդայի
Մաուզէրի 1 փամփուշտով,
Որով մայթին թափթփւեց
Ոչ միայն ող եւ ուղեղ,
Այլ «Թոփալ»-ի քսակի ողջ արծաթները հարա՜մ...
...Գաւազանը վեր առան,
եւ դա անցաւ ձեռքից ձեռք,
Տարիներում... մաքրւեց,
Այլեւ՝ փայլեց, պսպղաց,
եւչնայած, որ հիմա
դու էլ չկաս, մե՛ծ Արամ ,
Բայց դեռ կը գա՛ն նրանք, որ
Իբրեւ Մովսէս կը ճեղքեն
Կարմիր ծովը մեր արեան
Որ մեր ցեղը տանեն դէպ
նոր կատարներ յաղթութեան...
Մենք հաւատում ենք դրա՛ն,
Հաւատում ենք մենք, ԱՐԱ՜Մ...
2018-դեկտեմբեր