կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 12:51
Քաղաքական

Ես հիմա դադար կվերցնեմ. ԱԳ նախարարը` ՀՅԴ-ի առաջարկի մասին

Ես հիմա դադար կվերցնեմ. ԱԳ նախարարը` ՀՅԴ-ի առաջարկի մասին
ՀՅԴ-ն 33-րդ Ընդհանուր ժողովից հետո հայտարարություն էր տարածել, որում նշվում էր նաև, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է: 
 
Այսօր լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից, թե Դաշնակցության` համաձայնագիր կնքելու առաջարկը միջազգային հարցերում ինչի՞ կարող է հանգեցնել: Նախարարը պատասխանեց, որ հիմա հարցին չի պատասխանի: «Ես դադար կվերցնեմ, այդ հարցն ավելի ուշադիր կնայեմ ու ավելի մանրամասն կպատասխանեմ դրան հետագայում»,- ասաց նա: 
 
Հիշեցնենք, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրել էր.
• Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ:
• Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ: