| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-10-05 22:04
            5 տարի առաջ - 2020-10-05 22:04  
        ՀՅԴ կամավորական ևս մեկ վաշտ բանակավայրում մարզումներից հետո մեկնել է Արցախ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Իմ պատկերացմամբ, քանի մենք ունենք երկու հարևաններ, որոնք թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, այս կռիվը դադար չի ունենենալու՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի լինել հայրենիքի զինվոր։ Այսօր չլինի, 10 տարի հետո լինի, 100 տարի հետո լինի, մենք միշտ պետք է կռվին պատրաստ լինենք։ Ես նախընտրում եմ, որ հիմա լինի և դրա վերջնական լուծումը մենք տանք»,-ասաց կամավորներից Հայկ Մանուկյանը։
Այստեղ թե՛ Արցախյան գոյամարտին մասնակցած, թե՛ նոր զորացրված և նորից զինվորագրված կամավորներ կան։
«Ես 1990-94 թվականներին նորից եղել եմ ՀՅԴ ջոկատի մեջ։ Կռվել եմ Ֆիզուլիում, Հադրութում, կորցրել եմ շատ ընկերներ, հրամանատարներ։ Արցախը մեր պապական հողն է, պիտի մերը մնա»,-ասաց կամավոր Արարատ Իգիթյանը։
Կամավորները բանակավայրում մնում են մի քանի օր և ինտենսիվ մարզվում։ Արցախ մեկնած վաշտից հետո այս պահին ևս նոր կամավորներ են վարժանքներ անցնում՝ ռազմաճակատ մեկնելու համար։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․