|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Yerevan.Today-ը գրում է․
Պետք է մի փոքր էլ դադար առնենք, տեսնենք հնարավոր երկրորդ հանդիպումը նախագահների ի՞նչ արդյունք կտա: Առաջինը ինչ-որ առումով դրական էր՝ զուտ հավաքվելու իմաստով, բայց տեսնենք շարունակությունը ինչպիսին կլինի: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ակնհայտ է, որ օդի մեջ և ոչ միայն այսօր այլ շատ վաղուց կա մեկ հիմնական պահանջը՝ այս մարդու հեռացումը, որովհետև մեր պրոբլեմները սկսվել են այս մարդու իշխանության գալուց: Այս մարդն իր այս 4 ու կես տարիների գործողություններով, անգործությամբ, ապացուցել է, որ ինքը ի վիճակի չէ մանավանդ այս բարդ ժամանակներում երկիր ղեկավարել, ապացուցել է, որ պարտությունից հետո ի վիճակի չէ հավասարը հավասարի հետ բանակցել և այստեղ պետք է բոլորին հետաքրիր մի հարց՝ ինչո՞ւ չի հեռանում այդ մարդը»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ կհեռանա:
«Եվս մեկ դուռ են առաջարկում շատ մարդիկ, որ կարող է նաև մասնակի իշխանափոխություն լինել, հումանիտար միջանցք, անվտանգության երաշխիքներ և այլն... սա էլ տարբերակ է, տեսնենք՝ այս տարբերակի մասին ինչ կասի իշխող քաղաքական թիմի գոնե մի մասը»:
Հարցազրույցը տեսանյութում: