Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, ինչ կատարվում է այս օրերին հանրապետությունում, ունի օբյեկտիվ հիմք` սոցիալական չլուծված խնդիրներ, անարդարություն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի` ակնհայտ է, որ այստեղ այլևս քաղաքական լուծումներ են պետք, և հիմա քայլ անելու հերթը իշխանությանն է:
Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո ստեղծեն քաղաքական խորհրդակցությունների հարթակ, Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել քաղաքական երկխոսություններին: «ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել քաղաքական երկխոսության, բայց ես` որպես պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, ուզում եմ հասկանալ` երկխոսության օրակարգը ո՞րն է լինելու: Ըստ էության` կողմերը պատրաստ չեն որևէ զիջման: Կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ օրակարգ, թե ինչ են պատրաստ իրենք անել, և առաջին քայլը հիմա պետք է անի իշխանությունը»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` նախագահ Սարգսյանն արդեն իսկ ողջունել է ՀՅԴ առաջարկը և նշել, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում երկխոսությունն է, Զոհրաբյանն արձագանքեց. «Նախագահ Սարգսյանը պետք է ասի` ինչ է պատրաստ առաջարկել իշխանությունը: Կներկայացնեն օրակարգ, կմտածենք երկխոսելու մասին»: