Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի 17 անդամներից բաղկացած կառավարիչների խորհուրդը նոր բանաձև է ընդունել, որում նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունը աջակցություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչմանը:
Ըստ The Armenianweekly-ի՝ Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքն ապահովելու հարցում ասոցիացիայի հանձնառությունն ընդգծելու համար կառավարիչների խորհուրդը ևս մի բանաձև է ընդունել՝ 26 տարվա իր գոյության ընթացքում առաջին անգամ փոխելով առաքելության տեքստը:
«Հայ փաստաբանների կազմակերպության սկզբունքային նպատակն է ձեռնարկել միջազգային օրենքով թույլատրվող բոլոր քայլերը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն ապահովելու և Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար»,- նշվել է բանաձևի մեջ:
Բանաձևի ընդունման կապակցությամբ ելույթով հանդես եկած` Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանը հայտարարել է, որ ասոցիացիայի անդամներն իրենց կյանքի գնով կպաշտպանեն ճշմարտությունը:
«Ասոցիացիայի անդամները երդվում են` ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների և քույրերի կողքին, և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում իրենց իրավական փորձն են առաջարկում։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհում գտնվող հայկական կազմակերպություններին` միանալ այս ջանքերին»,- ասել է Տիգրանյանը: