Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ առաջիկա անելիքներից մեկն էլ բակերը երևանցիներին վերադարձնելն է լինելու: Նրա խոսքով` շուտով Երևանում ակտիվ շինարարություն է սկսվելու` ապօրինի կառույցները քանդվելու են, իսկ նախատեսված շինարարական աշխատանքները շուտով կմեկնարկեն:
«Օրինակ` Սարի թաղի հարցը լուրջ է, քանի որ այնտեղ տարեցտարի բնակֆոնդն ուղղակի անտանելի է դառնում: Մենք մի ծրագիր ենք այժմ մշակում, որով բարձրահարկ շենքի կառուցապատում է նախատեսվում: Սարի թաղի շենքերի պատերը որ քանդվում են, որոնցում ապրում են ընտանիքներ` երեխաներով, ինձ համար ավելի ցավալի է, քան Արամի 23-ը: Ես ուզում եմ հավասարությունը հասկանանք, քանի որ կան ընտանիքներ, որ երեխաներին գրկած, նստած են ու չգիտեն ուր գնալ: Շենքն ինձ համար միայն կառույց չէ, քար ու ցեմենտ չէ` մարդիկ են, որ ապրում են այդ շենքի մեջ: Խնդիրն այն է, որ այդ շենքում ապրում են երևանցիները, ամբողջ իրենց կյանքն այնտեղ են ապրել»,-ասաց Մեսչյանը:
Հարցին` եթե քանդման ենթակա տարածքներից մեկում պարզվի, որ սրճարան ունի, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, քանդելո՞ւ է այդ սրճարանը, նա պատասխանեց, որ, այո, քանդվելու է: «Ես անուն-ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առավել ևս` մականուններով: Ինձ ո'չ ազգանուններով կարող են վախեցնել, ո'չ էլ` մականունով: Իմ գլխին իմ քաղաքն է, սերը Երևանի նկատմամբ, որի համար էլ այս պաշտոնն եմ ստանձնել: Թող իմ անմիջական ղեկավարությունը չնեղանա, բայց ես ոչ մեկի առջև պատասխանատու չեմ` իմ ղեկավարը քաղաքն է: Անուն-ազգանուն-մականուն` ինձ համար որևէ նշանակություն չունի, ով չի հավատում, թող գա, ինձ փորձի»: