Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարգևատրումների թեման պետք է բաժանել երկու մասի և առանձնացնել նրանց, ովքեր երկար տարիներ են աշխատել ինչ-որ վայրում ու պարգևատրում ստացել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում աղմուկ բարձրացրած և քննարկումների տեղիք տված` պետական կառույցներում պարգևատրումներին:
Մեսչյանը հարցրեց, որ եթե հնարավորություն կա Նոր տարվա շեմին իսկապես նվիրյալ աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ վճարել, դրա մեջ վատ բա՞ն կա:
«Անդրադառնալով ինձ` անկեղծ ասեմ` չգիտեմ, թե ինչքան են փոխանցել քարտիս, բայց ես գիտեմ մեկ բան` ինչ եմ արել այդ գումարը: Իսկ թե ի՞նչ եմ արել, չեմ ասի, քանի որ չեմ կարող ասել, թե իմ կյանքում ինչով եմ զբաղվում, կներեք, զզվում եմ այդ բառից, բարեգործական առումով: Իմ դեպքում` այդ գումարը ոնց որ եկավ, այդպես էլ գնաց: Եթե այդ գումարը փոխանցեցին իմ հաշվին` չի նշանակում, որ իմ մեկ սենյականոց բնակարանից տեղափոխվեցի չորս սենյականոց բնակարան, կամ էլ` իմ 1994թ. մեքենան դարձավ «Մերսեդես»: Իմ սոցիալական կյանքն ինչպես կար, այդպես էլ մնաց, քանի որ ես Երևանում ուզում եմ մաքսիմում քիչ տեղ զբաղեցնել: Չգիտեմ` ստացվում է, թե` ոչ»,- ասաց Մեսչյանն` անկարկելով, որ գումարը բարեգործության վրա է ծախսել:
Նրա խոսքով` ինքը գիտի, թե ինչ է արել իրեն տված պարգևավճարը, և հանգիստ քնում է գիշերը: Մեսչյանը նշեց, որ գուցե նույն բանն արել են նաև մյուս վարչությունների պետերը: «Այդ գումարն ինձ վրա ոչ մի բարոյական բեռ չեղավ, ինչպես երբ պետական մրցանակ ստացա և երկու օր հետո այդ գումարն ինչ-որ տեղ ուղարկեցի, քանի որ ես պետությունից փող չեմ ուզում: Ես շատ ուրախ կլինեի, որ բոլոր հիմնարկներում բոլոր աշխատակիցները կարողանային ստանալ ոչ միայն 13-րդ, այլ նաև 20-րդ աշխատավարձ: Չուզողը ես թող լինեմ: Ես այդքան չեմ հասկանում, բայց շատ չի՞ աղմուկը»,- ասաց Մեսչյանը: