Մի հատ մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնել։
Ադրբեջանցիների հարյուրավոր կեղծ էջեր են բացել հայկական ազգանուններով, որոնց միջոցով փորձում են ղազախներին տրամադրել այնտեղ ապրող հայերի դեմ։
Ներկա պահին Ղազախստանում համացանցը կիսատ֊պռատ ա աշխատում, և դեռևս իրենց սադրանքների արդյունավետությունը տոտալ բնույթ չի կրում, բայց դա դեռևս։
Համայնքը չպետք է այս իրավիճակում կողմ դառնա։
Ես ինչքան հասկանում եմ ՀՀ-ի համապատասխան կառույցները թքած ունեն այս խնդրի վրա, ինչը բավականին վտանգում է մեր համայնքը այնտեղ։
Առաջարկում եմ մեր ԱԳՆ մացորդներին, Ղազախստանում դեսպանատանը և համայնքի ներկայացուցիչներին միատեսակ թեզեր մշակել և մաքսիմալ հակազդել հակահայկական քարոզչությանը։
Ձևերը այստեղ չեմ գրելու, ով գիտի, գիտի, բայց գործընթացը պետք ա արագացնել։
Փաշինյանը իր հերթական անմեղսունակությամբ խնդիրներ է ստեղծել, որոնք պետք է արագ լուծվեն , իսկ վտանգները չեզոքացվեն։
Հ.Գ. Ղազախներին քրֆող ( անկախ նրանից որ կողմից են) հայկական օգտահաշիվները 99%ով ադրբեջանցիների հսկողության տակ են։
Ռեփորթեք թող գնան։
Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ