Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Արցախյան ազատամարտիկ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում:
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը:
Պատերազմի տարիներին նա հաճախ կրկնում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»:
Հերոսը զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ 2015 թվականի մարտի 18-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվել է Թաթուլ Կրպեյանի անունով: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվել է Երևանի թիվ 62 ավագ դպրոցը:
Թաթուլը հաճախ էր կրկնում. «Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ նա ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։