կարևոր
2839 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-26 16:05
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հրաժարականի դիմումի մասին.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը  2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»․