Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետություն» կազմկոմիտեի անդամները հունվարի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին ջարդերի զոհերի հիշատակին:
Իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Բաքվում Ադրբեջանի կողմից իրականացված այդ ցեղասպանական գործողություններին անհրաժեշտ է տալ իրավական գնահատական:
Նրա խոսքով` մինչ օրս Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել: «Այն ինչ Ադրբեջանը սկսել էր տարիներ առաջ իրականացնել չի համարվում ավարտված: Դրա մասին են վկայում Հայաստանը գրավելու Ալիևի հավակնությունները: Դա ծրագիր է, որը Ադրբեջանի կողմից իրականացվում է քայլ առ քայլ»,- ասաց Ալավերդյանը:
1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: