կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 11:52
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգութ մարդասպանություն՝ հայ լինելու համար. Բաքվի ցեղասպանությունից 30 տարի անց պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին

Ծեծ, մարդկանց պատուհաններից դուրս նետում, սպանություն, բռնարարքներ, ողջակիզում, բռնաբարություն, բռնի տեղահանություն. Բաքվի հայության դեմ տեղի ունեցած ցեղասպանությունից անցել է 30 տարի՝ հայտնում է Yerkir.am-ը:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ պատգամավորներ: 

Բաքվում վեցօրյա ջարդերն սկսվեցին հունվարի 13-ին, երբ Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով ԱԺ ակտիվի հետ հայտարարեց. «Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։

Հենց այդ օրը մոտ 50 հազարանոց հանրահավաքից հետո թուրքական ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները:  

6 օր շարունակ Բաքվում հայության նկատմամբ հետապնդումները, սպառնալիքները, վայրագ, շատ դեպքերում անմարդկային գործողություները դադարեցվեցին Գորբաչովի Բաքվում արտակարգ դրություն մտցնելուց հետո միայն:

250 հազար հայ տեղահանվեց, շատերի ճակատագիրը այդպես էլ անհայտ մնաց, սպանվածների, խոշտանգվածների մասին թվերը այդպես էլ հստակ չեն:

Հայ բնակչությունից խլվեցին կուտակված խնայողությունները՝ դրամ, արժեքավոր իրեր, Խնայբանկի գրքույկներ ու բնակարաններ: Իսկ գազազած ազգայնականներին հայերի մասին տվյալները տրամադրել էին ԲՇՏ-ների վարչության աշխատողները: Հիվանդանոցներում ադրբեջանցի բժիշկները հրաժարվում էին օգնություն ցուցաբերել հայազգի այցելուներին