կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-29 00:02
Աշխարհ

ՀՅԴ անդամները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով իրագործված հայերի ջարդերից անցել է  32 տարի:

Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական ու «Արթուր Մկրտչյան» կոմիտեների անդամները, Հայ օգնության միության ու ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի անդամները, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատուն, երիտասարդական ու պատանեկան միությունների անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: