|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայ և ֆրանսիացի ժողովուրդները մշտապես սերտ և մտերիմ հարաբերություններ ունեն: Ինձ համար շատ հաճելի է Հայաստան այցելությունը: Ես շատ տպավորվեցի հատկապես այս հուշահամալիր այցից»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիեն:
Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:
Նախատեսվում են նաև այցելություններ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դեսպանները հանդիպելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: