|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դեմոկրատներին ևս մեկ առաջարկ անել երկրում շարունակվող «շաթդաուն»-ի հետ կապված: Այդ մասին հայտնում է CNN-ը` Սպիտակ տանը աղբյուրին հղումով:
Հեռուստաալիքի զրուցակիցն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը մտադիր չէ արտակարգ դրություն հայտարարել, սակայն քննարկումներ դեռ տարվում են:
Նշվում է, որ Թրամփը կարող է որոշ զիջումների գնալ, որպեսզի դուրս գա փակուղային իրավիճակից: Աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է հրաժարվել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար գումար ստանալու մտադրությունից:
Հիշեցնենք, որ երկրում կառավարությունը մասնակի է աշխատում բյուջեի չհաստատման պատճառով: Դեմոկրատները հրաժարվում են գումար հատկացնել վերոհիշյալ պատի կառուցման համար: