կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 14:55
Տնտեսական

Պետք է համեմատել նոր սերնդի ՀԴՄ սարքերի ոչ թե տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները. Դավիթ Անանյան

Պետք է համեմատել նոր սերնդի ՀԴՄ սարքերի ոչ թե տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները. Դավիթ Անանյան

Հարկային օրենսգրքում ամրագրված իրավական նորմերը պարտադրում են, որ 2019-ի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ամբողջական կիրառման անցնենք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներդրմանը և դրա շուրջ առաջացած բողոքներին:

Նրա խոսքով` այն հարկ վճարողները, որոնց դեռևս թույլատրվել էր անցում չկատարել նոր ՀԴՄ-ներին և իրավունք ունեին շահագործելու հին ՀԴՄ սարքերը, արդեն պետք է անցում կատարեն նոր սարքերին:

«ՀԴՄ-ների վերաբերյալ բավականին հակասական տեսակետներ կան հանրության շրջանում: Խնդիրն այն է, որ ՀԴՄ սարքերի համադրելի համեմատություն պետք է արվի և պետք է համեմատել ոչ թե դրանց տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները: Կա կառավարության որոշում, որով ՀԴՄ-ների տեխնիկական պայմաններն են սահմանված, և ցանկացած ՀԴՄ սարք, որը կհամապատասխանի այդ չափանիշներին, կարող է ներկայացվել և շահագործվել որպես նոր սերնդի ՀԴՄ սարք»,- ասաց Անանյանը:

Նա նշեց նաև, որ օրենսդրությամբ սահմանել է տարաժամկետ վճարելու հնարավորություն, այսինքն`ցանկության պարագայում կարող է կնքվել տարաժամկետ վճարելու պայմանագիր, և 2 տարվա ընթացքում կարող են վճարել ՀԴՄ սարքի գինը, որը սահմանվել է 160 000 դրամ: Անանյանը հիշեցրեց, որ նոր սերնդի ՀԴՄ սարքերի ինքնարժեքը 158 000 դրամ է: