|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկություն չունի, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվում է:
Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե Հարությունյանը մեկնել է Իսպանիա՝ հետապնդումներից խուսափելու համար, նա խորհրդարանում լրագրողներին ասաց. «Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի»։
Անանյանն ընդգծեց, որ ինքը ՊԵԿ աշխատակից է, և ՊԵԿ նախկին աշախատակիցների գտնվելու մասին հարցերն իրեն չէ, որ պետք է ուղղել։
«Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ ճշգրտելու ինչ-որ բան, որովհետև «hand over» պրոցեսը պետք է շարունակվի։ Երբ զանգում եմ, նա հասանելի է»,- հավելեց ՊԵԿ նախագահը։