կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 16:35
Հասարակություն

Տիգրան Մեծից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Տիգրան Մեծից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Հունվարի 15-ին, ժամը 08:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում (Խորենացու փողոցում) տեղի է ունեցել քարաթափում, առկա է այլ թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ մոտ 40 կգ բազալտե քարը պոկվել և ընկել է արգելապատնեշի վրա, առկա է այլ քարերի թափվելու վտանգ:
 
Վտանգ ներկայացնող քարերն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա և մասնագետ:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը: