|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 1-ին, ժամը 21:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ավտոճանապարհը միակողմանի փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին մոտակա բլրից ճանապարհի երթևեկելի հատված է գլորվել 3 քար (յուրաքանչյուրը մոտ 0.7 խմ):
Փրկարարները և Դիլիջանի ՃՈ աշխատակիցները մաքրել են թափված քարաբեկորները, ինչի արդյունքում ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: