Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծ կառավարչից հետո: Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։
Նա համեմատում է իր և Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի տարբերությունը և փաստում, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի հաշվով կազմում էր 1000 դոլար, իսկ իր ղեկավարման տարիներին այն քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Նրա խոսքով, եթե 2012-ին Վրաստանում իշխանափոխություն տեղի չունենար, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարադակին: Նախկին նախագահի խոսքով իրենից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իր կառավարման տարիներին:
«Այսօր, երբ հարցնում են Վրաստանը ինչ պետություն է, կասենք Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Համեմատեք ինչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից:
Թեմայի շուրջ երեկ մեկնաբանություն էր արել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: