|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։