|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայտնել ենք, որ երեկ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում դիրքեր բարձրանալիս «ԶԻԼ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ): Ավտոմեքենայի վարորդը` Կոթի գյուղի բնակիչ` 50-ամյա Բաբկեն Սարուխանյանը, տեղում մահացել է, իսկ 48-ամյա Արտակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Yerkir.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ տուժածին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ Yerkir.am-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով ՊՆ սպան կոտրվածքներ է ստացել, սակայն վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: