|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քննադատություններին, սակայն խոստանում է, որ կոռեկտության սահմանները հատողներին կրկնակի ուժեղ պատասխան կտրվի։
«Կաշխատենք, կտեսնենք` ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, և, ընդհանրապես, ինչպիսին կլինի այս խորհրդարանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես` ԲՀԿ-ի հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք բոլորի հետ կոռեկտ փոխհարաբերություններին, ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին է ստանալու։ Ես կողմ եմ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին», - ասաց նա` անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչեցվող քննադատություններին։
Զոհրաբյանը նորմալ է համարում, որ իշխող քաղաքական ուժը միտված է քվեարկել երկրորդ ուժի թեկնածուի օգտին։ Նա նշեց, որ փորձելու են քաղաքական նոր մշակույթ բերել ԱԺ: «Ռինգի, բոքսի քաղաքականությունը` ով ավելի շատ կբղավի, ավելի ընդդիմադիր է, կարծում եմ` փակված է։ Նոր փուլ ենք ուզում անցնել»,- ասաց նա։