Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 13-ին ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում էին: Այցի նպատակը միության խմբերից «Արմեն Ավագյան» խմբի կողմից դեռևս դեկտեմբեր ամսում հայտարարված Ամանորյա նվերների հավաքման ծրագրի արդյունքում ստացված նվերների հանձնումն էր Նոր Բրաջուրի համայնքի փոքրիկներին:
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետ Բենո Միրզոյանի խոսքով՝ ծրագրի միջոցով ցանկություն են ունեցել նախ շնորհավորել դպրոցականների Ամանորը և Սուրբ Ծնունդը, այդ օրը տոն դարձնել նրանց համար, անձամբ աջակցություն հայտնել սահմանամերձ, վերաբնակեցված գյուղի բնակիչներին, ապա նաև ծանոթություն հաստատել տվյալ համայնքի երեխաների հետ:
Անհատ նվիրատուների կողմից պատրաստված և տեղ հասցված 30-ից ավելի նվերները բաժանվել են փոքրիկներին, որոնք էլ իրենց հերթին հանդես են եկել արտասանություններով, երգերով:
Նոր Բրաջուրի Սևակ-Սևանա Էրումյանների անվան դպրոցի տնօրեն Համլետ Թադևոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ գյուղը կտրված է մայրաքաղաքից և շատ ուրախալի է նման միջոցառումների կազմակերպումը: «Իմ տնօրինության շրջանում առաջին դեպքն է, որ երիտասարդական կազմակերպությունը գյուղում ծրագիր է իրագործում: Ցանկալի կլինի, որպեսզի բացի շրջկենտրոններից նաև գյուղերում էլ տարատեսակ միջոցառումներ կազմակերպվեն: Դրանց շնորհիվ երիտասարդները, դպրոցականները զգում են, որ ուշադրություն կա համայնքների նկատմամբ»,- նշել է Համլետ Թադևոսյանը: