կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 17:32
Հասարակություն

ՀՅԴ ԱԵՄ-ը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունը

ՀՅԴ ԱԵՄ-ը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների նկատմամբ դեկտեմբերի 3-ին ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունը։ Դատապարտելի է հանուն ազգային կրթության և մշակույթի պահպանման պայքարի ելած երիտասարդների արդար բողոքի ձայնը բռնությամբ լռեցնելու փորձը. Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից:

Ազգային գաղափարախոսությամբ դաստիարակված երիտասարդի կամքն ու ոգին անկոտրուն են, իսկ առկա խոչընդոտները՝ ժամանակավոր, որոնք ավելի են կռում արդարության հաղթանակի հավատը։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնում ազգային մշակույթն ու կրթությունը ստվերելու փորձերի դեմ պայքարին։
Համոզված ենք, որ ազգային արժեքներն անբեկանելի են, իսկ դրանց դեմ ձեռնարկված ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նշված օրինագիծը չեղարկելու և այլ պահանջներով երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել․ 19-ին տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ին՝ Էրեբունու բաժին։

Մինչ այդ ՀՅԴ ՀԵՄ-ը 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էր իրականացրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։