կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 12:31
Քաղաքական

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

Մարտի 24-ին «Եվրոպա» հյուրանոցում կայացել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած՝ «Արցախն ու ռուսաց լեզուն» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Հանրային քննարկման առարկան «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն էին: Հրավիրված էին օրենքի համահեղինակ 3 պատգամավորներ` Մետաքսե Հակոբյանը, Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, նույն նախարարության ԱՀ Լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը, Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների անդամները, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ։

Քննարկմանը, սակայն, չէր ներկայացել ԱՀ ԿԳՄՍ նախարարը, իսկ համահեղինակներից ներկա էր միայն Մետաքսե Հակոբյանը։

Քննարկումը նախագահում էր Լեռնիկ Հովհաննիսյանը:

Մետաքսե Հակոբյանը և Արտակ Ղուլյանը արտահայտել են նախագծի մասին իրենց կարծիքը, պատասխանել ներկաների հարցերին։ Քննարկման մյուս մասնակիցները ևս հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց տեսակետները:

Քննարկման նպատակը հանրային տարբեր շերտերի կարծիքը քվեարկությանը մասնակցող պատգամավորներին լսելի դարձնելն էր, քանի որ օրենքի նախագծի ներկայացումից մինչ վաղը կայանալիք քվեարկությունը կազմակերպվել է ընդամենը մեկ հանրային քննարկում։

aparaj.am