|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ըստ լրատվամիջոցների, այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, թե հավանական է, որ խորհրդարանում Սփյուռքի հարցերով հանձնաժողով ստեղծվի: Հուսամ Ալեն Սիմոնյանը եւ այս մտահղացման մյուս ճարտարապետները լավ են հասկանում, որ խորհրդարանը օրենսդիր մարմին է: Հետաքրքրիր է` ինչ օրենքների շարք է գրվելու Սփյուռքի վերաբերյալ, որոնցով ամեն Աստծո աշխատանքային օր զբաղվելու է տվյալ հանձնաժողովը:
Սա նույնպիսի անհեթեթություն է, ինչպիսին այն միտքը, թե Սփյուռքի նախարարության վերացման պայմաններում այնպիսի այլ մեխանիզմներ են ստեղծվելու, որ առավել արդյունավետ կդարձնեն Սփյուռքի հետ աշխատանքը: Թոզ փչելու գործընթացը շարունակվում է, բայց դժբախտաբար, ժողովրդի Ժողովրդի «ոչ հեղափոխական» զանգվածիս այլ բան չի մնում, քան ապավինելը ժամանակին»: