Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վերստին ակտիվացել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ նետվող «քարերը», ընդ որում՝ ոչ միայն իրենց սևեռուն հակառուսականությամբ հայտնի միավորների, այլ նաև իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից: Կան թե՛ ուղղակի և անուղղակի մեղադրանքներ այս օրերին ռուս խաղաղապահների ազդեցության գոտում կատարվողի առումով, թե՛ ակնարկներ 44-օրյա պատերազմի հետ կապված:
Այս առումով ուշագրավ է, որ 2021 թ. նոյեմբերին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «դուք հանձնել եք Ղարաբաղը», ասել էր. «Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը»: Այն ժամանակ Սիմոնյանի այս ձևակերպումը մեծ աղմուկ բարձրացրեց, նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն տարածեց այս խոսքերի, ինչպես նաև նույն կոնտեքստում «Լավրովի պլանի» հիշատակման առումով: ԱԺ նախագահին «քլնգեցին» տարբեր կողմերից, սակայն ուշագրավ էր, որ «իրավիճակը փրկելու» համար այդ գործին միացել էին հենց իր թիմակիցները:
Հիմա իշխող ուժի շարքերում, ինչպես երևում է, նորից «բան է փոխվել», և ավելի բարձր են հնչում մեղադրանքներ, իսկ ավելի ստույգ՝ «նուրբ» ակնարկներ Ռուսաստանի հասցեին: Ստացվում է, որ կա՛մ Ալեն Սիմոնյանը ժամանակին բարձրաձայնել էր թիմի կարծիքը, իսկ ներքին «հարվածները» շոու էին, կա՛մ, իրենց պատկերացումների տեսակետից, ինչպես ասում են, Ալենը ճիշտ էր, մյուսները սխալվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում