|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5.077.500 դրամի վնաս:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր: