|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հետ կապերի բաժնից հաղորդում են, որ շարունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական քրեական գործ: Ընթացող նախաքննությամբ ձեռք բերված փաստական նոր տվյալների հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին տրված գրավոր ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակվել էր մեկ անձ, որին ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով առաջադրվեց մեղադրանք առաջադրվեց և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: