Փոխարժեքներ
18 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այս ընթացքում իրականացված աշխատանքները։ Քննարկվել է հիվանդության դեմ պայքարի հրատապ միջոցառումների ճանապարհային քարտեզը և առկա միջազգային փորձը։
Սիմիդյանը նշել է, որ յուրաքանչյուր փուլում որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է ներառականության ապահովումը։
«Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:
Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:
Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։